Բրազիլիայի հավաքականի նախկին հարձակվող Ֆրեդը ավարտել է ֆուտբոլիստի կարիերան։
Ինչպես տեղեկացնում են բրազիլական լրատվականները, հարձակվողի մոտ առաջացել են առողջական խնդիրներ։ Ֆրեդն այժմ 38 տարեկան է։ «Լիոնում» իր ելույթներով հայտնի ֆուտբոլիստը վերջին շրջանում հանդես էր գալիս «Ֆլումինենսեում», որի կազմում երկու անգամ դարձել է Բրազիլիայի չեմպիոն։
Բացի նշված ակումբներից, Ֆրեդը հանդես է եկել նաև «Կրուզեյրո», «Ատլետիկո Մինեյրո» և «Ամերիկա Մինեյրո» ակումբներում, իսկ Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրած 39 խաղում խփել է 18 գոլ։