«Մանչեսթեր Յունայթեդի», «Մանչեսթեր Սիթիի» և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Կառլոս Տևեսը դարձել է արգենտինական «Ռոսարիո Սենտրալի» գլխավոր մարզիչը։ Այս մասին հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։
Տևեսի պայմանագիրը նախատեսված է մեկ տարով։
Նա ֆուտբոլիստի կարիերան ավարտել էր մի քանի շաբաթ առաջ։
























































