Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստ Էդեն Ազարը ապաքինվել է վնասվածքից ու պատրաստ է խաղադաշտ դուրս գալ: Այս մասին հայտնում է իսպանական Marca-ն:
Աղբյուրի հաղորդմամբ, Ազարը «Սելտայի» դեմ խաղում խաղաժամանակ կստանա: Հիշեցնենք, որ Ազարը վնասվածք է ստացել 2019 թ-ի նոյեմբերի 26-ին՝ ՊՍԺ-ի դեմ խաղում:
Նախորդ տուրում Ազարը չհայտնվեց «Ռեալի» հայտացուցակում: