Պորտուգալիայի հավաքականի նոր տնային մարզաշապիկը բացասական մեկնաբանությունների տեղիք է տվել սոցցանցերում։
Երեքշաբթի օրը Footyheadlines-ը հրապարակել էր հավաքականի նոր տնային մարզաշապիկը, որը թողարկել է Nike-ը։ Մարզաշապիկի վերևի հատվածը կարմիր է, ներքևինը՝ կանաչ։ Ինչպես գրում է Goal-ը՝ երկրպագուները դժգոհ են հասարակ դիզայնից։
Օգտատերերից մեկը գրել է․ «Ես պորտուգալացի եմ, բայց հույս ունեմ, որ խմբային փուլից դուրս կմնանք ու ստիպված չեմ լինի նայել այս մարզաշապիկին»։ Մյուս օգտատերը գրել է․ «Այս մարզաշապիկը բացարձակ աղբ է»։