Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոն հետաքրքիր մանրամասներ է հայտնել իր և ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի զրույցից։
«Նեյմարը ասաց՝ երբ հեռանա ազգային հաավքականից, 10 համարը ինձ է տրամադրելու։ Անգամ չգիտեի, թե ինչ պատասխանեմ։ Ասացի, որ ինքը դեռևս շատ անելիք ունի Բրազիլիայի հավաքականում»,- Ռոդրիգոյի խոսքերն է մեջբերում PodPah-ը։
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ Նեյմարը պատրաստվում է Կատարում կայանալիք աշխարհի առաջնությունից հետո ավարտել կարիերան հավաքականի կազմում։