Անգլիական «Մանչեսթեր Սիթին» շարունակում է հարձակվողի որոնումները, ով կարող է ապագայում փոխարինել թիմի հարձակվող Սերխիո Ագուերոյին:
Նշվում է, որ անգլիական ակումբը կենտրոնացել է Դորտմունդի «Բորուսիայի» 19-ամյա նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդի թեկնածության վրա:
«Մանչեսթեր Սիթին» խոշոր առաջարկ է նախապատրաստել և պատրաստ է 2021 թվականին գնել Հոլանդին:
Հիշեցնենք, որ Ագուերոն «Մանչեսթեր Սիթիի» պատմության լավագույն ռմբարկուն է (252 գոլ՝ 363 հանդիպումներում):
Ակումբի հետ նրա պայմանագիրը ավարտվելու է 2021 թվականի ամռանը: