Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը ճանաչվել է Խորվաթիայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է National-ը։
Քվեարկությունն անցկացվել է Խորվաթիայի առաջնության մարզիչների ու ֆուտբոլիստների շրջանում։
Մոդրիչն իր կարիերայում 10-րդ անգամ և 6-րդ անգամ անընդմեջ ստացավ այս մրցանակը։ Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում 36-ամյա կիսապաշտպանը մադրիդյան ակումբի կազմում դարձել է Իսպանիայի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հաղթող և Իսպանիայի սուպերգավաթակիր։
Մրցաշրջանի լավագույն դարպասապահ է ճանաչվել Դոմինիկ Լիվակովիչը Զագրեբի «Դինամոյից»։ Խորվաթիայի առաջնության տարվա լավագույն խաղացողի մրցանակը ստացել է Մարկո Լիվաեն («Հայդուկ»):