Գերմանիայի հավաքականի հարձակվող Թոմաս Մյուլերը Ազգերի լիգայի 4-րդ տուրում Իտալիայի նկատմամբ ջախջախիչ հաղթանակից հետո (5:2) մեկնաբանել է հանդիպումը։
Նշենք, որ Մյուլերը խփեց իր թիմի գոլերից մեկը և զբաղեցրեց 7-րդ տեղը Գերմանիայի հավաքականի լավագույն ռմբարկուների ցուցակում։
«Այսօր մենք քաղցած էինք, թեև նախապես չգիտես, թե ինչպես կդասավորվեն գործերը։ Երկրպագուների աջակցությամբ մենք գերազանց ֆուտբոլ ցուցադրեցինք։ Մեր հավակնությունն է դուրս գալ Ազգերի լիգայի եզրափակիչ մրցաշար»,- Մյուլերի խոսքերն է մեջբերում ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
A դիվիզիոնի 3-րդ խմբում Գերմանիան 6 միավորով 2-րդ տեղում է, Իտալիան 5 միավորով 3-րդ տեղում է։