Ազգերի Լիգայի խաղարկության B դիվիզիոնում Ուկրաինան 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց Իռլանդիայի հետ։
31-րդ րոպեին իռլանդացիների առաջ մղեց Նաթան Քոլինզը։ 47-րդ րոպեին Արտյոմ Դովբիկը վերականգնեց հաշվի հավասարությունը։ Ուկրաինան 7 միավորով 4-րդ խմբի առաջատարն է։
Շոտլանդիան 6 միավորով երկրորդ տեղում է։ Իռլանդիան 4 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը, իսկ Հայաստանը 3 միավորով 4-րդ տեղում է։