Նորվեգիայի հավաքականի կազմում անցկացրած 21 խաղում Էրլինգ Հոլանդը խփել է 20 գոլ:
Ազգերի լիգայի 4-րդ տուրի՝ Շվեդիայի դեմ խաղում (3:2) հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել՝ աչքի ընկնելով խաղից և 11 մետրանոցից։ Նաև 21-ամյա հարձակվողը գոլային փոխանցում է գրանցել իր հաշվին։ Այսպիսով՝ Հոլանդը Նորվեգիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուների տասնյակում է։ Նորվեգիայի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն Յորգեն Ուվեն է, ով ունի 33 գոլ իր ակտիվում։
«Մանչեսթեր Սիթին» մայիսին հայտարարեց Դորտմունդի «Բորուսիայի» հետ ֆուտբոլիստի տրանսֆերի շուրջ համաձայնության մասին։
Հոլանդը Դորտմունդի «Բորուսիա» է տեղափոխվել 2020 թվականի հունվարին։ Երկուսուկես մրցաշրջանում նա գերմանական ակումբի կազմում անցկացրած 89 խաղում խփել է 86 գոլ և կատարել 23 արդյունավետ փոխանցում։