Ազգերի լիգայի A դիվիզիոնի 3-րդ տուրում մրցում էին Նիդեռլանդների և Լեհաստանի հավաքականները։ Գոլառատ խաղն ավարտվեց ոչ-ոքի` 2-2 հաշվով։
18-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Մաթի Կաշը, իսկ երկրորդ կեսի սկզբնամասում՝ 49-րդ րոպեին, Զիելինսկին կրկնապատկեց այն։
Երկու րոպե անց տանտերերը կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, իսկ ևս 3 րոպե անց՝ հավասարեցնել այն։ Խաղն այսպես էլ ավարտվեց։
Խմբի մյուս խաղում Ուելսն ընդունել էր Բելգիային և խաղավարտին փրկվեց պարտությունից։ Հանդիպման հաշիվը բացվեց միայն 51-րդ րոպեին․ բելգիացիների կազմում աչքի ընկավ Թիլեմանսը, իսկ հիմնական ժամանակի ավարտից 3 րոպե առաջ Ջոնսոնը հավասարեցրեց հաշիվը։
Այս տուրից հետո Նիդեռլանդների հավաքականը 7 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, Բելգիան 2-րդ տեղում է, Լեհաստանը՝ 3-րդ, իսկ Ուելսը եզրափակում է աղյուսակը։
Այլ արդյունքներ
Մոնտենեգրո-Բոսնիա և Հերցեգովինա 1-1
Ռումինիա-Ֆինլանդիա 1-0
Ֆարերյան կղզիներ-Լիտվա 2-1
Լյուքսեմբուրգ-Թուրքիա 0-2
























































