Ազգերի Լիգայի խաղարկության երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը կլինի վերջինը ուկրաինացիների դարպասապահ Անդրեյ Պյատովի միջազգային կարիերայում։

Դարպասապահն իր ինստագրամի էջում ավելացրել է այս նկարը և գրել․
«Այս տղան չէր կարող ենթադրել, որ 2022 թվականի հունիսի 11-ին իր վերջին հանդիպումը կանցկացնի Ուկրաինայի ազգային հավաքականում»։
37-ամյա Պյատովի համար Հայաստանի դեմ հանդիպումը կլինի 102-րդը։
























































