Սթենլիի Գավաթի խաղարկությունում տեղի ունեցավ Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայի հերթական հանդիպումը։
«Տամպան» մրցակցի հարկի տակ 3-1 հաշվով հաղթեց «Ռեյնջերսին»։ Սթենլիի գործող գավաթակրի կազմում աչքի ընկան Միխաիլ Սերգաչյովը, Օնդրժեյ Պալատը և Բրենդոն Հագելը։ Մինչ այդ հաշիվը բացել էր «Ռեյնջերսի» հոկեյիստ Ռայան Լինդգրենը։
Այս հաղթանակի շնորհիվ «Տամպան» սերիայում կրկին առաջ անցավ «ռեյնջերներից» և հաղթում է 3-2 հաշվով։ Այս զույգի հաղթողին եզրափակչում սպասում է «Կոլորադոն»։