Հարավամերիկացի շամանները Պերուի ազգային հավաքականին աջակցելու արարողություն են անցկացրել։
Հունիսի 13-ին Քաթարում պերուացիները փլեյ-օֆֆի խաղում կհանդիպեն Ավստրալիայի հետ՝ ԱԱ-2022-ում հանդես գալու ուղեգրի համար։
Պերուացի 13 շամաններից բաղկացած խումբը հատուկ ծիսակարգ է անցկացրել՝ ի աջակցություն իրենց թիմի։
Արարողությունն անցկացվել է Լիմայի բլրի լանջին` թիմի խմբակային լուսանկարի շուրջ, հայտնում է BBC Sport-ը։