Հայաստանի աթլետիկայի հավաքականը Մալթայում կմասնակցի Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը: Հավաքականի կազմում ընդգրկված կլինի 8 մարզիկ և 7 մարզուհի: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Թիմում առաջատարներից կլինեն հեռացատկորդներ, կապանցի Գոռ Բեգլարյանը, երևանցիներ Արտակ Համբարձումյանը, արագավազորդներ Գայանե Չիլոյանը, Ռազմիկ Մկրտչյանը ր մյուսները:
Հունիսի 10 -ին մեր պատվիրակությանը կմիանա ՀՀ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը և մեր թիմը երեկոյան կանցկացնի նախամրցումային մարզումը:
Հաջորդ օրը ՝ հունիսի 11 –ին, կսկսվի առաջնությունը:
Մեկ այլ ուղղությամբ Մոնտենեգրո` հունիսի 10 –ին կմեկնի կապանցի Արշամ Սարգսյանի ղեկավարած աթլետիկայի պատվիրակությունը:
Վանաձորցի մարզիչ Գոհար Նազարյանից բացի, խմբում են նաև Երևանի, Գյումրիի,Վանաձորի և Կապանի վեց մարզիկներ: Նրանք իրենց ունակությունները կդրսևորեն մինչև 18 տարեկան մարզիկների մասնակցությամբ Բալկանյան երկրների առաջնությունում: