Սթենլիի գավաթում տեղի ունեցավ Արևելյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայի հերթական հանդիպումը։
«Տամպան» երկրորդ անընդմեջ տնային հաղթանակը տարավ «Ռեյնջերսի» նկատմամբ՝ այս անգամ առավելության հասնելով 4-1 հաշվով։
Սթենլիի գործող գավաթակրի կազմում գոլի հեղինակ դարձան Պատրիկ Մարունը, Նիկիտա Կուչերովը Սթիվեն Ստեմկոսը և Օնդրժեյ Պալատը։ «Ռեյնջերսի» միակ գոլը խփեց Արտեմի Պանարինը։
Հիշեցնենք, որ Արևմտյան կոնֆերենցիայի եզրափակիչ սերիայում «Կոլորադոն» 4-0 հաշվով առավելլության էր հասել «Էդմոնտոնի» նկատմամբ և Սթենլիի գավաթի եզրափակչում սպասում է իր մրցակցին։