Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը հունիսի 7-ին նշում էր ծննդյան 22-րդ տարեդարձը:
ՀՖՖ մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել Շոտլանդիայից, որտեղ թիմը նախապատրաստվում է վաղը կայանալիք Ազգերի լիգայի խաղին, որում երևում է Սպերցյանի թիմակիցների անակնկալը նրա ծննդյան առթիվ։
«Նախախաղային օրվա ավարտին փոքրիկ անակնկալ Էդիկին։
Հուսով ենք` բոլորիս մաղթանքը` կապված վաղվա հետ, կիրականանա»,- ասված է ՀՖՖ ֆեյսբուքյան էջում։