Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ավարտվեց ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը։
Վերջին օրը պայքարի մեջ մտան 109+ կգ քաշային մարզիկները։ Հայաստանը ներկայացնող Վարազդատ Լալայանը երկամարտի 451 կգ արդյունքով դարձավ աշխարհամասի փոխչեմպիոն։ Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ՝ Գոռ Մինասյանը 446 կգ արդյունքով նվաճեց բրոնզե մեդալ։
Երկամարտի 462 կգ արդյունքով Եվրոպայի չեմպիոն դարձավ վրացի Լաշա Տալախաձեն։ Տալախաձեն առաջինն էր նաև պոկում և հրում վարժություններում։
Պոկում վարժությունում Լալայանը բարձրացրեց 211 կգ և արժանացավ փոթր արծաթե մեդալի։ Գոռ Մինասյանը 210 կգ արդյունքով երրորդն էր։
Հրում վարժությունում ևս Վարազդատ Լալայանը զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը՝ գլխավերևում պահելով 240 կգ ծանրաձող։