Հունիսի 25-26-ը Ալբանիայում կանցկացվի ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի (IWF) հատուկ համագումարը: Կձևավորվի կազմակերպության, ինչպես նաև մի շարք հանձնաժողովների նոր ղեկավար կազմը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
IWF-ի ընտրություններին թույլատրվել է մասնակցել նախագահի 11 և փոխնախագահի՝ 33 թեկնածու։ Նրանց հաստատել է հատուկ հանձնաժողովը և միջազգային օլիմպիական կոմիտեն, որոնք պետք է պահպանեն ընտրական կանոնակարգը:
IWF-ի ժամանակավոր նախագահ, դոկտոր Մայքլ Իրանին շնորհակալություն է հայտնել համապատասխան հանձնաժողովին՝ քրտնաջան աշխատանքի համար: Նա նաև ասել է, որ առաջիկա համագումարը անչափ կարևոր է: Ընդամենը մի քայլ և ֆեդերացիան կիրականացնի օլիմպիական գործընկերների առաջադրած մարտահրավերները:
«Վերջապես եկել է թափանցիկ ու հստակ ընտրական գործընթացի ժամանակը IWF-ի ղեկավարության և առաջնորդության նոր դարաշրջան սկսելու համար», — նշել է Իրանին: