Շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի տղամարդկանց հոբելյանական ՝ 100-րդ և կանանց 34-րդ առաջնությունը: 39 երկրի 324 ներկայացուցիչներ Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում պայքարում են խաղարկվող մեդալների 20 հավաքածուի համար:
Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում այսօր մրցահարթակ կելնեն 81 կգ քաշայիններ Ռաֆիկ Հարությունյանը և Կարեն Մարգարյանը:
Մեկնարկը կտրվի ժամը 22:00-ին: