Իտալական Ա Սերիայի 23-րդ տուրում ՍՊԱԼ-ը սեփական հարկի տակ պարտվեց «Սասուոլոյին»(1:2): Իտալացի հայտնի լրագրող Ջանլուկա Դի Մարցիոն հաղորդում է, որ այդ խաղից հետո ՍՊԱԼ-ի ղեկավարությունը որոշել է հեռացնել թիմի գլխավոր մարզիչ Լեոնարդո Սեմպլիչիին:
Հաղորդվում է, որ թիմը ղեկավարելու է Իտալիայի երիտասարդական հավաքականի նախկին մարզիչ Լուիջի Դի Բիաջոն: Պայմանագիրը ստորագրվելու է մոտակա ժամերի ընթացքում:
Հիշեցնենք, որ ՍՊԱԼ-ը վաստակել է 15 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականը: