Անգլիայի հավաքականի նախկին դարպասապահ Փոլ Ռոբինսոնը խորհուրդ է տվել «Տոտենհեմին»՝ ձեռք բերել «Ինտերի» պաշտպան Ալեսանդրո Բաստոնիին։
«Պարատիչին և Կոնտեն շատ լավ են ծանոթ այդ շուկային և կարող են իրականացնել իմ նշած գործարքը։ Բաստոնին հիանալի կհամապատասխանի ձախ կենտրոնական պաշտպանի դիրքին։
Էրիկ Դայերն այս մրցաշրջանում Կոնտեի գլխավորությամբ մեծ աճ է գրանցել։ «Տոտենհեմին» պետք է ձախ կենտրոնական օպաշտպան, որը կկարողանա խաղալ Դայերի և Ռոմերոյի կողքին»,- Ռոբինսոնի խոսքերն է մեջբերում Football Insider-ը։