«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան բարձր է գնահատել իր խաղացողների աշխատանքը.
«Ես ոչինչ եմ առանց իմ անհավանական խաղացողների: Առանց նրանց չկա մարտավարություն, չկա գաղափարներ։ Ամենակարևորը ամենաբարձր մակարդակի ֆուտբոլիստներն են։ Մնացած բոլոր մարզիչները զարմանալի մարտավարական գաղափարներ ունեն։ Ֆուտբոլային աշխարհում գովեստը միշտ էլ կասկածելի է հնչում։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մեկն ինձ գովում է, ես ոչ մի վայրկյան չեմ հավատում դրան: Այո, ես շատ կասկածամիտ եմ։
Թիմի հաջողությունների հետևում կանգնած են խաղացողները, նրանց որակը, տաղանդն ու ջանքերը։ Ես շատ անհավանական մարզիչների եմ տեսել Չեմպիոնշիփում և Անգլիայի Պրեմիեր լիգայում, որոնք ձախողվում են: Գիտե՞ք որն է պատճառը։ Նրանք չունեին այնպիսի լավ խաղացողներ, ինչպիսին «Մանչեսթեր Սիթին» էր, այսքանը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: