«Արսենալը» ցանկանում է թիմում պահել կիսապաշտպան Բուկայո Սակուին, հայտնում է Daily Mail-ը:
20-ամյա խաղացողի պայմանագրի ավարտին դեռ երկու տարի է մնացել, սակայն ակումբը ցանկանում է խաղացողի հետ պայմանագիր կնքել ավելի երկար ժամկետով:
Աղբյուրի համաձայն՝ Սական երջանիկ է «Արսենալում» և լավ հարաբերություններ ունի թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետայի հետ, սակայն կիսապաշտպանը ցանկանում է խաղալ ՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայում, և այս փաստը կարող է բարդացնել բանակցությունները:
Ընթացիկ մրցաշրջանում Սական Պրեմիեր լիգայում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: