«Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Վենսան Կոմպանին պատրաստվում է դառնալ «Բարնլիի» նոր գլխավոր մարզիչը։ Այս մասին հայտնում է Manchester Evening News-ը։
Աղբյուրի համաձայն՝ «քաղաքաբնակների» նախկին պաշտպանի նշանակումը «Բարնլիի» գլխավոր մարզիչ կարող է տեղի ունենալ, եթե ակումբը չլքի Պրեմիեր լիգան։ «Բարնլին» 35 միավորով 17-րդն է Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում։ Ակումբը Պրեմիեր լիգայի վերջին տուրից առաջ 18-րդ դիրքում ընթացող«Լիդսի» հետ ունի նույնչափ միավոր:
2020 թվականի օգոստոսին Կոմպանին, որը խաղում էր «Անդերլեխտում» որպես խաղացող-մարզիչ, վերջնականապես ավարտեց ֆուտբոլիստի կարիերան և սկսեց մարզչական աշխատանքը։