«Մանչեսթեր Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը պատրաստվում է լրջորեն վերափոխել թիմի կազմը: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, հոլանդացի մասնագետը պատրաստ է բաժանվել միանգամից 9 խաղացողիցց։
Տեն Հագի կարճ ցուցակում ընդգրկված են՝ Պոլ Պոգբան, Խուան Մատան, Նեմանյա Մատիչը, Ահարոն Վան-Բիսական, Էդինսոն Կավանին, Լի Գրանտը, Ֆիլ Ջոնսը, Էրիկ Բային և Ջեսի Լինգարդը:
Մանկունիացիների ղեկին Տեն Հագը փոխարինել է գերմանացի մարզիչ Ռալֆ Ռանգնիկին։ Նրա հետ կնքվել է 3 տարվա պայմանագիր։
«Կարմիր սատանաները» զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը՝ Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ավարտից մեկ տուր առաջ: