«Էվերտոնի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը «Քրիստալ Փելասի» դեմ կամային հաղթանակից հետո կիսվել է տպավորություններով.
«Իմ ֆուտբոլային կյանքի ու կարիերայի փառահեղ պահերից մեկն էր։ Ընդմիջմանը ուզում էի լաց լինել, պարտվում էինք, վատ էինք խաղում։ Բայց երկրպագուները մեզ համար նույնիսկ ավելին են դարձել, քան 12-րդ խաղացողը, նրանք մեզ ոգեշնչել են։ Դելե Ալին հիանալի էր՝ դուրս գալով փոխարինման, նա փոխեց խաղը,- Լեմպարդի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Անգլիայի Պրեմիեր լիգայի 33-րդ տուրի հետաձգված խաղում «Էվերտոնը» կամային հաղթանակ տարավ «Քրիսթալ Փելասի» նկատմամբ 3:2 հաշվով: Առաջին խաղակեսից հետո մերսիսադյան ակումբը պարտվում էր 0:2 հաշվով:
Այս հաղթանակի շնորհիվ նրանք կարողացան պահպանել իրենց տեղը Պրեմիեր լիգայում: