«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Սթիվ Մաքմանամանը խորհուրդ է տվել «Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգին՝ չտեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։
«Ֆրենկին հիմա ծաղկման շրջանում է։ Նա պետք է խաղա Չեմպիոնների Լիգայում։ «Բարսելոնան» հաջորդ մրցաշրջանում խաղալու է ՉԼ-ում, իսկ «Մանչեսթեր Յունայթեդը»՝ ոչ։ Սա շատ կարևոր հանգամանք է։
Կատալոնական ակումբում Չավին բավականին հեռանկարային նախագիծ է սկսել։ Վստահաբար նա իրավիճակն ավելի է լավացնելու։ Ֆրենկիին խորհուրդ կտամ՝ որոշում կայացնելուց առաջ լավ մտածել»,- նախկին ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում BBC-ն։