«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է ընթացիկ մրցաշրջանում ակումբի ելույթների մասին։
«Մեկ շաբաթից, երբ արդեն արձակուրդում կլինենք, հետհայացք կգցենք և կտեսնենք, որ նվաճել ենք Չեմպիոնների Լիգայի, կամ Եվրոպա Լիգայի ուղեգիր։
Պետք է փաստել, որ մենք այս մրցաշրջանում շատ ավելիին ենք հասել, քան մեզնից սպասում էին։ Մենք ցանկանում ենք լինել լավագույնը, բայց դրա մասին խոսելը դեռևս վաղ է»,- իսպանացի մասնագետի խոսքերն է մեջբերում BBC-ն։
ԱՊԼ-ի վերջին տուրից առաջ «Արսենալը» զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը՝ երկու միավոր զիջելով «Տոտենհեմին»։ Լոնդոնցիները վերջին տուրում մրցելու են «Էվերթոնի» դեմ։