Լոնդոնի «Չելսին» պատրաստվում է բավականին ակտիվ ամառային տրանսֆերային քաղաքականություն վարել։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, թիմից կհեռանան Անտոնիո Ռյուդիգերը և Անդրեաս Քրիստենսենը։ Փոխարենը «ազնվականները» դիտարկում են մի շարք նոր խաղացողների թեկնածություններ։
Ըստ աղբյուրի՝ «Չելսիի» դիտակետում են հայտնվել Ժյուլ Կունդեն, Խոսե Մարիա Խիմենեսը, Պրեսնել Կիմպեմբեն, Մարկ Կուկուրելյան, Յոշկո Գվարիդիոլը, Դեկլան Ռայսը, Օրելյեն Չուամենին և Ռոբերտ Լևանդովսկին։