Նիկոլյա պեպեն մոտ է «Արսենալից» հեռանալուն։
Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, ֆրանսիացին անգամ փոխել է իր գործակալին, որպեսզի կարողանա իր համար նոր ակումբ գտնել։ Հարձակվողը դժգոհ է «զինագործների» կազմում իր ստացած խաղաժամանակից և ցանկանում է տեղափոխվել այնպիսի ակումբ, որտեղ մշտական խաղային պրակտիկա կունենա։
26-ամյա ֆուտբոլիստը ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերը ներառյալ անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Պեպեի գործող պայմանագրի ժամկետը լոնդոնցիների հետ լրանում է 2024 թվականի ամռանը։