«Սաութհեմփթոնի» վինգեր Թեո Ուոլկոտը կարող է կարիերան շարունակել MLS-ում։
Ինչպես տեղեկացնում է The Sun-ը, ֆուտբոլիստը չի համարվում իր ներկայիս ակումբի հիմնական կազմի ֆուտբոլիստ, որն է գլխավոր պատճառն է՝ հավանական հեռանալու։
Ուոլկոտը 2020 թվականին է վերադարձել «Սաութհեմփթոն»։ Այս ընթացքում 33-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 58 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
2022 թվականին կիսապաշտպանը Անգլիայի Պրեմիեր Լիգայում ոչ մի հանդիպման չի մասնակցել, իսկ այլ մրցաշարերը ներառյալ վերջին անգամ խաղադաշտ է դուրս եկել փետրվարին։