«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր Լիգա։
Ինչպես տեղեկացնում է TBR Football-ը, հոլանդացու ծառայություններով հետաքրքրված են «Էվերթոնը», «Արսենալը» և «Նյուքասլը»։ Նշվում է, որ «զինագործները» ցանկանում են ձեռք բերել Դեպային՝ այդպիսով լրացնելով ամռանը ակումբից հեռացող Ալեքսանդր Լակազետի բացը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դեպայի ծառայություններով հետաքրքրված է Մյունխենի «Բավարիան»։ Ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 13 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։