«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան բավականին մոտ է եղել «Մանչեսթեր Սիթի» տեղափոխությանը։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Պոլ Բալլուսը, ֆրանսիացին պայմանագրի կետերը համաձայնեցրած է եղել «քաղաքաբնակների» հետ, սակայն հետագայում փոշմանել է։ Նշվում է, որ Պոգբան չի տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»՝ հաշվի առնելով ՄՅՈւ-ի երկրպագուների հնարավոր արձագանքը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կիսապաշտպանը մեծ հավանականությամբ կարիերան շարունակելու է Ա Սերիայում։ Վերջինիս ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Յուվենտուսը»։