«Լիվերպուլի» հարձակվող Տակումի Մինամինոն հայտնվել է երկու ակումբի ուշադրության կենտրոնում։
Ինչպես տեղեկացնում է Anfield Watch-ը, ճապոնացու ծառայություններով հետաքրքրված են «Ինտերը» և «Լիդսը»։ Նշվում է, որ մերսիսայդցիները պատրաստ են ֆուտբոլիստին բաց թողնել, եթե ստանան 17 միլիոն ֆունտ ստերլինգ։
Մինամինոյի ներկայիս տրանսֆերային արժեքը գնահատվում է 10,8 միլիոն ֆունտ ստերլինգ։ Ընթացիկ մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 24 հանդիպման՝ դառնալով 10 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։