«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է ակումբի կիսապաշտպան Նգոլո Կանտեի մասին։
«Իմ կարծիքով Կանտեն մեր առանցքային խաղացողներից մեկն է, սակայն առանցքային խաղացողները մշտապես խաղում են, իսկ նա մասնակցում է հանդիպումների 40 տոկոսին։
Այս պարագայում միգուցե հրաշք է, որ մենք երրորդ տեղում ենք։ Կանտեն մեր Սալահն է, վան Դայկն է, դե Բրույնեն է, Նեյմարն է, Մբապեն է։
Կանտեն ուղղակի այնպիսի խաղացող է, որը մեծ նշանակություն ունի, և նրա բացակայությունը շատ խաղերում չի կարող մեզ համար խնդիրներ չստեղծել»,- Տուխելի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։