ԱՊԼ 27-րդ տուրից հետաձգված խաղում «Չելսին» սեփական հարկի տակ ոչ-ոքի խաղաց «Լեսթերի» հետ: Թիմերը փոխանակեցին մեկական գնդակ:
6-րդ րոպեին Մեդիսոնն առաջ մղեց հյուրերին: Մինչև ընդմիջման գնալը Ալոնսոն խփեց պատասխան գոլը:
Առաջնության ավարտից 1 տուր առաջ «Չելսին» 71 միավորով երրորդ տեղում է: «Լեսթերը» 9-րդն է 49 միավորով: