«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը դարձել է ԱՊԼ մի շարք ակումբների տրանսֆերային նպատակը։ Խոսքը «Արսենալի», «Նյուքասլի» և «Էվերթոնի» մասին է։ Այս մասին հաղորդում է tbrfootball-ը։
«Զինագործները» խաղացողին դիտարկում են որպես Ալեքսանդր Լյակազետին և Էդվարդ Նկետիային փոխարինողի, որոնք ամռանը կարող են հեռանալ ակումբից։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնան» պատրաստվում է երկարաձգել Դեպայի հետ պայմանագիրը։