«Չելսին» ոչ մի կերպ չի ցանկանում բաժանվել Սեսրար Ասպիլիկուետայից։
Ինչպես տեղեկացնում է Goal-ը, լոնդոնցիները բանակցում են իսպանացու հետ, որպեսզի վերջինս նոր պայմանագիր կնքի «ազնվականների» հետ։
«Սեսարը «Չելսիի» լեգենդն է։ Նա իսկապես սիրում է այս ակումբը և ցանկանում է մնալ Լոնդոնում»,- նշել է ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը։ Հիշեցնենք, որ իսպանացու ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Բարսելոնան»։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ կատալոնացիներն արդեն իսկ պայմանավորվածություն են ձեռք բերել Ասպիլիկուետայի հետ, և մրցաշրջանի ավարտից հետո վերջինս ազատ գործակալի կարգավիճակով կտեղափոխվի Լա Լիգա։