«Լիվերպուլի» երկարամյա ավագ Ջորդան Հենդերսոնն իր հաճույքն է հայտնել մերսիսայդյան ակումբում խաղալուց:
«Ես շատ բախտավոր եմ այս թիմում լինելու և «Լիվերպուլի» մի մասնիկը լինելու համար: Սա այն է, ինչի վրա ես ամենաշատը կենտրոնանում եմ: Վերջին մի քանի տարիների ընթացքում մենք հաջողակ ենք եղել և շատ գավաթներ ենք նվաճել, բայց ես կարծում եմ, որ ամենակարևորը ինքնին ճանապարհն է, հատկապես, երբ հաղթում ես մեծ մրցաշարերում: Ես աներևակայելի երջանիկ եմ, որ արդեն այդքան տիտղոսներ եմ նվաճել, բայց մենք չենք ուզում դրանով կանգ առնել։ Թիմը միշտ ցանկանում է առաջ շարժվել»,- Հենդերսոնի խոսքերն է մեջբերում SkySports-ը։