«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հայտնվել է «Արսենալի» ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է հեղինակավոր լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
«Մանչեսթեր Սիթին» չի պատրաստվում երկարաձգել Գյունդողանի հետ պայմանագիրը. Նրա աշխատանքային պայմանագիրը «քաղաքայինների» հետ ուժի մեջ է մինչեւ 2023 թվականի ամառ։
Հավելենք, որ «Արսենալը» միակ ակումբը չէ, որը ցանկանում է ձեռք բերել Գյունդոգանին։ «Բարսելոնան» նույնպես ցանկանում է պայմանագիր կնքել Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպանի հետ։