«Բարսելոնան» որոշել է այն գումարը, որը պատրաստ է վճարել «Լիդս Յունայթեդի» վինգեր Ռաֆինյայի տրանսֆերի համար։
Ըստ UOL-ի՝ կատալոնական ակումբը 25-ամյա բրազիլացու համար առաջարկել է 55 մլն եվրո և ևս 10 մլն եվրո՝ որպես բոնուսներ:
Ռաֆինյան կարող է հեռանալ պայմանագրում երկու տարբերակով. Ֆուտբոլիստի վերջնական արժեքը կախված կլինի նրանից, թե ինչպես կավարտի ակումբը մրցաշրջանը։
Բրազիլացին «Լիդսում» հանդես է գալիս 2020 թվականից։ Ֆուտբոլիստի նախորդ ակումբը եղել է ֆրանսիական «Ռենը»: Ընթացիկ մրցաշրջանում Ռաֆինյան «Լիդսի» կազմում անցկացրած 28 խաղում դարձել է 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Բրազիլացու պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը: