«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը կիսվել է «Սաութհեմփթոնի» նկատմամբ տարած հաղթանակից իր հույզերով՝ նշելով իր թիմի համար Պրեմիեր լիգայի տիտղոսի հավանականությունը։
«Լիվերպուլը» (89 միավոր) 1 միավորով զիջում է «Մանչեսթեր Սիթիին» առաջնության ավարտից 1 խաղ առաջ։
«Լավագույն խաղ, անհավանական արդյունավետություն՝ մեկնարկային կազմում ինը փոփոխություններով: Դա ստացվեց ֆուտբոլիստների շնորհիվ: Եթե չստացվեր, ես 1000%-ով պատասխանատու կլինեի։
Տիտղոսի շա՞նս.․․ Իհարկե, դա քիչ հավանական է, քանի որ «Սիթին» տանը խաղում է «Ասթոն Վիլայի» հետ, որը մինչ այդ դեռ պետք է խաղա «Բարնլիի» հետ: Բայց սա ֆուտբոլ է։ Կարծում եմ՝ «Սիթին» 2019 թվականին չեմպիոն դարձավ 11 մ-ի շնորհիվ: Եթե ինչ-որ մեկը ցանկանում է, որ մենք չեմպիոն դառնանք, ապա մենք նախ պետք է հաղթենք, իսկ «Ասթոն Վիլան» պետք է միավոր վաստակի «Սիթիի» հետ խաղում: Թերևս քիչ հավանական է, բայց հնարավոր է»,- Կլոպի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։