ԱՊԼ 37–րդ տուրում «Լիվերպուլը» արտագնա խաղում առավելության հասավ «Սաութհեմփթոնի» նկատմամբ։
Առաջինը հաջողության հասան տանտերերը: 13-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Ռեդմոնդը: 14 րոպե անց Մինամինոն հավասարեցրեց հաշիվը, իսկ 67-րդ րոպեին Մատիպը խփեց իր թիմի հաղթական գոլը:
Առաջնության ավարտից մեկ տուր առաջ «Լիվերպուլը» 89 միավորով երկրորդն է ու մեկ միավոր է զիջում առաջատար «Մանչեսթեր Սիթիին»: