Բրազիլացի տաղանդավոր ֆուտբոլիստ Էնդրիկը կարող էր պայմանագիր կնքել անգլիական ֆուտբոլի գրանդներից մեկի հետ։
15-ամյա հրաշամանուկի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերել «Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը», սակայն խաղացողը որոշել է իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը կնքել բրազիլական «Պալմեյրասի» հետ։
Ինչպես նշում է Daily Star-ը, «Պալմեյրաս» տեղափոխվելը Էնդրիկի մանկության երազանքն էր: Նա շուտով կստորագրի պայմանագիրը, որը հաշվարկվելու է մինչև 2023 թվականի կեսերը։
Պատանեկան և երիտասարդական մակարդակներում ֆուտբոլիստը 175 խաղում դարձել է 171 գոլի հեղինակ:
Նշվում է նաև, որ ավելի վաղ բրազիլացին հայտնվել է «Մանչեսթեր Սիթիի» և Մադրիդի «Ռեալի» հետաքրքրությունների շրջանակում։