«Չելսիի» ձախ պաշտպան Բեն Չիլուելը ծնկի ծանր վնասվածք ստանալուց հետո շարունակում է վերականգնողական շրջանը։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Ֆուտբոլիստը նախորդ օրը սկսել էր մարզվել «կապույտների» գլխավոր թիմում։ Նա չի խաղացել 2021 թվականի նոյեմբերից։
Սպասվում է, որ Բեն Չիլուելը լիովին կվերականգնվի և խաղադաշտ կվերադառնա մինչև 2022/2023 մրցաշրջանի մեկնարկը: