«Տոտենհեմը» ցանկանում է պայմանագիր կնքել Քրիստիան Ռոմերոյի և Դեյան Կուլուսևսկու հետ։
Ինչպես տեղեկացնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմերոն, լոնդոնցիների գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն գոհ է խաղացողների ցուցադրած խաղից և ցանկանում է գնել վերջիններիս տրանսֆերը։
Հիշեցնենք, որ Կուլուսևսկին «Յուվենտուսից» է վարձավճարով տեղափոխվել «Տոտենհեմ», իսկ Ռոմերոն՝ «Ատալանտայից»։ Նշված ֆուտբոլիստների վարձակալության ժամկետը լրանում է 2023 թվականին։
Կոնտեի թիմը ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում 37 խաղից հետո վաստակել է 68 միավոր և մրցաշրային աղյուսակում եզրափակում է լավագույն քառյակը։