Անգլիայի Պրեմիեր լիգայի պաշտոնական կայքում հրապարակվել է 2021/22 մրցաշրջանի լավագույն երիտասարդ խաղացողի կոչման հավակնորդների ցուցակը։
Ցուցակում ներառված են Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը (Լիվերպուլ), Ֆիլ Ֆոդենը (Մանչեսթեր Սիթի), Քոնոր Գալաhերը և Թայրեկ Միտչելը (երկուսն էլ՝ Քրիսթալ Փելաս), Մեյսոն Մաունթը (Չելսի)։
Մրցանակին հավակնում են նաև Աարոն Ռեմսդեյլը և Բուկայո Սական (երկուսն էլ՝ Արսենալ), ինչպես նաև Դեկլան Ռայսը (Վեսթ Հեմ):
Լավագույն խաղացողը կորոշվի երկրպագուների, Պրեմիեր լիգայի 20 ակումբների ավագների և ֆուտբոլային փորձագետների քվեարկությամբ։