«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը կարող է փոխել ակումբը։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports-ը, «քաղաքաբնակների» ղեկավարությունը կիսապաշտպանին հայտնել է, որ վերջինս կարող է իր համար նոր ակումբ փնտրել։ Գյունդոգանի ներկայիս պայմանագրի ժամկետը լրանում է 2023 թվականի ամռանը։
Ֆուտբոլիստը ցանկություն ունի տեղափոխվել Թուրքիայի առաջնություն, կամ MLS։ Վերջինիս տրանսֆերային արժեքը կազմում է 35 միլիոն եվրո։ Ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 42 խաղում Գյունդոգանը դարձել է 8 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ։