Անգլիայի Պրեմիեր լիգան պաշտոնական կայքում հրապարակել է 2021/2022 մրցաշրջանի ավարտին «Տարվա լավագույն խաղացող»-ի կոչման հավակնորդների ցուցակը, որում բացակայում է «Մանչեսթեր Յունայթեդի» աստղային հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Այս մրցաշրջանում պորտուգալացին Պրեմիեր լիգայում անցկացրել է 30 հանդիպում՝ դառնալով 18 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
Հավակնորդների ցանկում են՝ Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և Մոհամեդ Սալահը (երկուսն էլ՝ «Լիվերպուլ»), Ժոաո Կանսելոն և Կևին Դե Բրույնեն (երկուսն էլ՝ «Մանչեսթեր Սիթի»), Ջարոդ Բոուենը («Վեսթ Հեմ»), Սոն Հին Մինը («Տոտենհեմ»), Ջեյմս Ուարդ-Փրոուզը («Սաութհեմփթոն») և Բուկայո Սական («Արսենալ»):
Լավագույն խաղացողը կորոշվի երկրպագուների, Պրեմիեր լիգայի 20 ակումբների ավագների և ֆուտբոլային փորձագետների քվեարկությամբ։